Գնացել եմ այնտեղ, մարդ չկար, ծառի հետևն է եղե՞լ. Քաղաքապետը՝ Երևանյան լիճ այցի մասին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը զեկուցվել Հրազդանի կիրճին բնապահօանական կարգավիճչակ տրամադրելու, կիրճի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։
«Մաքրման աշխատանքների մասով ասեմ, որ աշխատավայրերի հանձնում է իրականացվել կապալառուին, ուսումնասիրություններ է կատարում, զուգահեռ որոշակիորեն սկսվել է մաքրումը, բայց հիմա պետք է հստակեցվի ծավալների մասով»,- ասաց նա։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ինքն, առանց որևէ մեկին ասելու, գնացել է Երևանյան լճի տարածք։
«Ծավալները բավարարելը ո՞րն է։ Ինչքան ծավալ հաղթել են, մաքրում են այդքան, հետո ասում են՝ վերջացրել են։ Գնացել եմ այնտեղ, կազմակերպությունից մարդ չկար, ո՞նց եք ծավալ հաշվում»,- նշեց քաղաքապետը։
Գ.Նազարյանն արձագանքեց, որ այնտեղ է եղել։
«Ծառի հետևն է եղե՞լ…»,-հեգնանքով հարցրեց քաղաքապետը։
Բնապահպանության վարչության պետն ասաց, որ սովորաբար այնտեղ է լինելու, ուղղակի այդ պահին…
«Սովորաբար չէ, ինքն այնտեղ պետք է լինի։ Այդ մրցույթի պատճառով տաս օրից ավելի չենք կարողացել սկսել մաքրումը», ասաց Հրաչյա Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փարվանա»-ի կառույցներն ինքնակամ են. Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալու հետքերով
- Քաղաքապետարան. Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ
- Հրազդանի կիրճում վատ վիճակ է. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին