Գլխառադ չպետք է անեն, եթե հանկարծակի մի բան այնպես չգնաց… Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սաֆարյանը զեկուցեց Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման շինաշխատանքների կատարման ընթացքի մասին։ Նա հայտնեց, որ մրցույթը, բանակցությունները կայացել են։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքվեց՝ հաղթող կազմակերպությանը ասել են, չէ՞, որ Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, նշանավոր տարածք է, նորմալ պետք է աշխատանքներ իրականացնեն, գլխառադ չպետք է անեն ու նմանատիպ բաներ։
«Իրենց զգուշացրե՞լ եք, երաշխիքներ ներկայացրե՞լ են»,- ասաց նա։
«Այո, տեղեկացրել ենք, երաշխիքները դեռ չեն ներկայացրել, այդ փուլն է, երաշխիքներ ներկայացեն, որպեսզի պայմանագիր կնքեն»,- ասաց Ա. Սաֆարյանը։
«Զգուշացրեք, որ եթե հանկարծակի մի բան այնպես չգնաց… Իրենց ստուգող է գնալու ստուգի, բոլորիդ, ձեզ էլ հետը, եթե մի բան այնպես չգնաց, այդ բանկային երաշխիքը շատ արագ քաշելու ենք, շատ արագ»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին