Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը
Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի նոր XE ենթատեսակի առաջին դեպքը։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Վիրուսը հայտնաբերվել է 30-ամյա ուղևորի մոտ, ով ժամանել է ԱՄՆ-ից Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայան։ Կինը կարանտինային գոտում անցել է թեստը, որը ցույց է տվել, որ նա հիվանդ է «օմիկրոնի» նոր ենթատեսակով։
Մինչ այս՝ ապրիլի 6-ին, Հնդկաստանի Մումբայ քաղաքում գրանցվել էր COVID-19 XE-ի առաջին դեպքը 50-ամյա կնոջ մոտ, որը փետրվարին ժամանել էր Հարավային Աֆրիկայից։ Նա ոչ մի ախտանիշ չի ունեցել, այդ իսկ պատճառով հիվանդությունը ախտորոշվել է միայն մեկ ամիս անց:
«Օմիկրոնի» նոր ենթատեսակը՝ XE-ն, հայտնաբերվել է բրիտանացի գիտնականների կողմից 2022 թվականի հունվարի կեսերին: Մեծ Բրիտանիայի առողջության անվտանգության գործակալությունն այն ժամանակ հայտնել էր, որ փորձագետները դեռ չեն կարող ասել, թե արդյոք դա վտանգավոր է:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ի փորձագետների նախնական ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, նոր շտամի վարակելիությունը կարող է 10 տոկոսով ավելի բարձր լինել՝ համեմատած BA.2-ի կամ «stealth-Omicron»-ի հետ։ Այնուամենայնիվ, ըստ գիտնականների, դեռևս վաղ է կանխատեսել, թե արդյոք XE-ն կտարածվի նույն կերպ, ինչ «օմիկրոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
- ԳԱԱ. Ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը
- Վիրուսաբանը գնահատել է «օմիկրոն»-ի մահացության աստիճանը.
- Իրանական երկու ընկերություն արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ
- «Օմիկրոն»-ի BA2 ենթատեսակն առավել վտանգավոր է, որն արդեն հայտնաբերվել է Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
- Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան