ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին
Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:
Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:
ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում՝ պահելով թիկունքը
- Խրամորթը և Քարագլուխ բարձունքը պաշտպանող կամավորականները
- Հայրենի օջախներ վերադառնալուն սպասող խրամորթցիները
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական հանցավոր գործողություններից տուժել են Խրամորթի և Փառուխի ավելի քան 400 անձինք
- Կգնահատվեն Փառուխից և Խրամորթից տարհանված ընտանիքների կարիքները