Միջազգային դատարանի որոշմամբ, Իրանին կվճարվի 39 միլիոն եվրո փոխհատուցում
Iran Gas Engineering and Development ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ Փարիզի միջազգային արբիտրաժային դատարանի որոշմամբ, Իրանին կվճարվի 39 միլիոն եվրո փոխհատուցում, գրում է ParsToday-ը։
Ռեզա Նոշադին ասել է, որ պատժամիջոցների վերականգնումից հետո, ֆրանսիական «Sofreh Gaz» ընկերությունը չի իրականացրել Իրանի հետ կնքած պայմանագիրը:
Նա հավելել է. «Պայմանագիրը կնքվել է գազ պահեստավորող ընկերության հետ: Իսկ ընկերության լուծարումից հետո, այն փոխանցվել է Iran Gas Engineering and Development ընկերությանը»:
Նրա խոսքով՝ ֆրանսիական ընկերությունն Իրանի դեմ 26 միլիոն եվրոյի հայց է ներկայացրել դատարանին, իսկ Իրանի պատասխան հայցի քննարկման արդյունքում, վճիռը կայացվել հօգուտ իրանական կողմի:
Նոշադին նշել է. «Դատարանի նախնական որոշմամբ, ֆրանսիական ընկերությունը պարտավորվել է փոխհատուցում վճարել Իրանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները