Ուիլ Սմիթը պետք է վերադարձնի «Օսկարը». ԱՄՆ կինոակադեմիայի անդամ
Ամերիկացի դերասան, ԱՄՆ կինոակադեմիայի անդամ Հարրի Լենիքսը հայտարարել է, որ դերասան Ուիլ Սմիթը պետք է ինքնակամ վերադարձնի «Օսկարը»։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին դերասանը գրել է Variety-ի սյունակում։
Ըստ Լենիքսի, Ուիլ Սմիթը միակ մարդն է, ով այս պահին կարող է վերականգնել այս կինոմրցանակի «լավ անունը»։
«Նա պետք է գիտակցի իր կատարած արարքի ծանրությունը. նա մարտի 27-ին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ ուղիղ եթերում ապտակեց հաղորդավար Քրիս Ռոքին»,- գրել է արտիստը:
Հարրի Լենիքսի կարծիքով, Սմիթը պետք է փոստով հետ ուղարկի իր արձանիկը Ամերիկյան կինոակադեմիա և հրապարակային հայտարարություն անի՝ նշելով, որ իրեն անարժան է համարում լինել այս մրցանակի պահապանը։
Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարվածել է հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ նա կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Նրա խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։ Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։
Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին
- Ուիլ Սմիթը լքել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան
- Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
- Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան