Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Ֆրանսիայում ապրիլի 24-ին կանցկացվեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Առաջին փուլի արդյունքների համաձայն, երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն գործող նախագահ, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի ու ծայրահեղ աջ, ազգայնական Մարին Լը Պենը։
Հիշեցնենք, որ 2017-ի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ճիշտ նույն պատկերն էր. երկրորդ փուլում քվեների 65 տոկոսից ավելին ստացած Մակրոնը հաղթեց Մարին Լը Պենին։
Ընտրությունների առաջին փուլի արդյունքում Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27.6 տոկոսը, Լը Պենի օգտին՝ 23 տոկոսը։
«Ֆրանս24»-ը գրում է, որ 2017-ի ընտրությունների համեմատ ընտրողներն ավելի պասիվ են եղել. Նրանց 26 տոկոսը նախաընտրել է մնալ տանը, ինչը չորս կետով ավելի է 2017-ի ցուցանիշից ու մոտ է 2002-ի ռեկորդին՝ 28.4 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան