Համաշխարհային ավտոարդյունաբերությունում ճգնաժամ է. մեքենաներն ավելի թանկ ու անհասանելի են դառնում
Համաշխարհային ավտոարդյունաբերության համար դժվար ժամանակներ են։ Վերջին տարիներին արդյունաբերությունը տուժել է համաճարակից, համակարգչային չիպերի դեֆիցիտից և լոգիստիկ ծախսերի աճից: Հիմա ավտոարտադրողների խնդիրներին ավելացել է ևս մեկ, ոչ պակաս սուր՝ հումքի և բաղադրիչների պակասը, որոնք ներկրում են Ռուսաստանից և Ուկրաինայից։
Forbes-ը գրում է, որ մատակարարման շղթայի խափանումների հետևանքով մեքենաների գները կարող են ավելի թանկանալ։
S&P Global Mobility վերլուծական ընկերության կանխատեսման համաձայն՝ առաջիկա երկու տարում մարդատար ավտոմեքենաների արտադրությունն աշխարհում կնվազի 2,6 մլն ավտոմեքենայով, իսկ վատագույն դեպքում՝ անկումը կկազմի 4 մլն, իսկ եվրոպական ավտոարդյունաբերությունը կտուժի մյուսներից ավելի:
Ըստ աղբյուրի՝ «BMW»-ն և «Volkswagen»-ն Եվրոպայի իրենց գործարաններում արդեն դադարեցրել են արտադրությունը, իսկ «Mercedes» ընկերությունը վերջերս Բրազիլիայում 5600 աշխատակցի ուղարկել է արձակուրդ մինչև մայիսի 3-ը: Նշվում է նաև, որ «Ford»-ը և «General Motors»-ը նախորդ շաբաթ դադարեցրել են իրենց գործարանների մի մասի աշխատանքը։
«Business Insider»-ը գրում է, որ համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության խնդիրները կապված են կիսահաղորդիչների պակասի հետ, իսկ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» պատճառով դրանք սրվում են, և մեքենաների գները «երկինք են բարձրանալու»:
Fortune-ն էլ նախազգուշացնում է, որ «աճող պահանջարկի, մասերի պակասի և մատակարարման շղթաների խաթարման պայմաններում մեքենաների գները կշարունակեն աճել հաջորդ տարի»։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ում վերջին մեկ տարվա ընթացքում նոր մեքենաների գներն աճել են միջինը 13%-ով, իսկ օգտագործված մեքենաներինը՝ 29%-ով։ Ռուսաստանում նոր մեքենաների գները մարտին աճել են 40%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Չիպերի սղության պատճառով ավտոարտադրողների եկամուտները կկրճատվեն 210 մլրդ դոլարով
- Բրիտանական ավտոարդյունաբերությունը հետպատերազմյան հակառեկորդ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան