ԱԺ զուգարանները խցանվել էին
Ազգային Ժողովի նոր մասնաշենքի զուգարաններում խցանում է առաջացել։ Ինչպես մանրամասնել է ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Մաճկալյանը, պատճառը զուգարանների կանոնները ոչ պատշաճ պահպանելն է։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, սոցցանցերում տարածվող գրությունը կեղծ չէ, համապատասխանում է իրականությանը, միայն ոչ թե մասնաշենքում է խցանումը, ինչպես նշված է գրության մեջ, այլ նոր մասնաշենքի զուգարաններում։
Վարչությունից նաև հայտնեցին, որ երեկվա ընթացքում խնդիրը լուծվել է, զուգարանները աշխատում են։