Հայաստանի նորագույն պատմության մեջ Արցախ գնալն իշխանությունների վայնասունի առարկա է դարձել. Արամ Վարդևանյան
«Ես նկատեցի, որ չափազանց բուռն, ակտիվ և, ինչ-որ իմաստով, ոչ սթափ արձագանքներ հնչեցին ընդդիմության ներկայացրած գործողությունների վերաբերյալ»,- դեպի Արցախ ճանապարհից ֆեյսբության ուղիղ միացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և բացատրեց, որ ընդդիմության նպատակն է ԱԺ քառօրյա նիստերին մասնակցելու փոխարեն մեկնել Արցախ և տեսնել, թե ինչ վիճակ է այնտեղ, քանի որ ներկայում թիվ մեկ մարտահրավերներն այնտեղ են:
Անդրադառնալով ՔՊ պատգամավորների այն հայտարարություններին, որ Արցախ գնալն ինքնին արդեն իրենից սադրանք է ներկայացնում՝ պատգամավորն ասաց. «Կներեք, ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ ընկալումը, կամ մեկնաբանումը պայմանավորված է Ադրբեջանի վարքագծով, կամ թուրք-ադրբեջանական տանդեմով: Ես էլ այդ հարցադրումը շարունակեմ: Իսկ հնարավո՞ր է հետագայում «յան» ազգանունը բարձրաձայնելն էլ սադրանք դիտարկվի: Հնարավո՞ր է, որ օրինակ՝ Լեոնիդ Ազգալդյանի, Բեկորի, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը տալը հետագայում ևս սադրանք դիտարկվի»:
Պատգամավորը նկատեց, որ երևույթը նորմալ չէ, աբսուրդի է հասնում և չի կարելի նման հոգեվիճակի մեջ մտնել՝ շեշտելով, որ ՀՀ-ն եղել է, կա ու կմնա Արցախի անվտանգության երաշխավորը:
«Ինչպես է ստացվում, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ Արցախ գնալն իշխանական դիրքերից հանդես եկողների համար վայնասունի առարկա և սադրանք է որակվում: Սա խելագարության կանխավարկածն է, աբսուրդների աբսուրդը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հայտնեց, որ նմա հոգեվիճակը տեղ չունի հայկական իրականության մեջ, և հավելեց.
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է լինի կզած, հենց այս իրավիճակների համար ենք ասում: Ի՞նչ է նշանակում, Արցախ չգնալ, դրանով ի՞նչ հորդոր են տալիս այս իշխանությունները մեր հայրենակիցներին»:
Դրան ի պատասխան՝ Վարդևանյանը դիմեց ժողովրդին և ասաց, որ պետք է հաճախ գնալ Արցախ, քանի որ այնտեղ ունեն իրենց կարիքը և տարակուսեց, որ ներկայիս Հայաստանում խոսում է նման հարցերի վերաբերյալ:
«Այս վարքագիծը հայի տեսակի հետ առնչություն չունի: Հաղթանակած հայը, պատմության ընթացքում բազմաթիվ ավելի բարդ իրավիճակներ հաղթահարած հայ ազգը չպետք է լինի այս վիճակում, որ Արցախ գնալը դիտարկվի սադրանք»,- հայտարարեց Վարդևանյանը:
Նա ցավ հայտնեց, որ ԱԺ ամբիոնում տեղադրվում է Արցախի դրոշը, որի համար հազարավոր հերոսներ իրենց կյանք են տվել և ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցողն այն «ջարդում է» ամբիոնից։
«Արցախի դրոշի տեղադրումն ունի խորհուրդ՝ այն մեր միասնականությունն է, Արցախ-Հայաստան միասնականությունն է, որ պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը, որովհետև տեսանք, որ Արցախի դեմ ցանկացած սպառնալիքի դեպքում Հայաստանի սահմաններն էլ դրա հետ կապված են լինում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ հասարակությունը հասել է այն կետին, որ իշխանությունը խոսում է միայն Ադրբեջանի առաջադրած 5 կետի մասին, և չի խոսում Արցախի խնդրի հումանիտար աղետից և Արցախ գնալն էլ համարում է սադրանք:
Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ ժողովրդի ստվար զանգվածը նման կարծիք չունի, այն չի կիսելու ու չի հանդուրժելու:
Հարակից հրապարակումներ`
- Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի. Սեյրան Օհանյան
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին