Մենք թևակոխում ենք ծանր նոր փուլ․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ասկերան քաղաքում հանդիպել է շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակիչների հետ։
Հանդիպման նպատակը՝ Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցերի քննարկումն էր։
«Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է սպասվում մեզ։ Մենք թևակոխում ենք ծանր նոր փուլ՝ կապված ռուս-ուկրաինական այս փուլում պատերազմական գործողություններով, որը կարող է տարածաշրջանը խախտի»,- ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով մարտի 24-իn Ադրբեջանի հերթական անգամ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների խախտման դեպքին, նա հայտարարեց․
«Ադրբեջանը խախտել է պայմանը և առաջին հերթին կասկածի տակ դրել ռուսական խաղաղապահ առաքելությունը»։
Ավելի մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը
- Արցախում տեսածը Թագուհի Թովմասյանը պատմել է Սերգեյ Կոպիրկինին
- Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, երեկվանից նաև խաղաղապահներ. Արայիկ Հարությունյան
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- ԱԳՆ. Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է