
Արսեն Բաբայան. Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է,
«Քաղաքական մեծամասնության կամ իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է:
Եթե թալանել են ու թալանողները չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է:
Եթե չեն թալանել ու այդ պատճառով չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է:
Եթե թալանել են, բայց որևէ պատճառով անհնար են համարում բանակը թալանողին քրեական հետապնդման ենթարկելը, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է»։