Արտակ Զաքարյան. Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը
ՀՀԿ-ական, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Հարգելի հայրենակից,
Արցախի դրոշի տեղադրումը նախ և առաջ ունի քաղաքական նշանակություն: Այն սովորական ակցիա չէ, այլ քաղաքական խոսք, պայքարի և համոզմունքների ուղերձ:
Ընդդիմությունը չի պատրաստվում մոռանալ մեր ժողովրդի արյամբ ձեռքբերված ազատությունն ու Հայրենիքը: Ընդդիմությունը չի հանդուրժում իշխանությունների խաբեությունն ու աչքակապությունը:
Նիկոլի խունտան, էժանագին բառաֆոնդով փորձում է խաղաղության պատրանք ստեղծել: Դա մեծ աֆյորա է, որը ցավոք աշխատում է: Պարզ մարդիկ խաղաղություն անունը լսում են ու անմիջապես ընկնում Նիկոլի լարած հերթական թակարդի մեջ: Սա շատ վտանգավոր մոտեցում է:
Խաղաղությունն ու ազատությունը բացարձակ արժեքներ են, եթե գիտես ինչպես հասնել դրանց: Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը իր սխալ ու դավադիր գործողություններով մոտեցնում է հաջորդ պատերազմի վտանգը:
Հիշեք, թե ինչ արեցին նրանք 2020թ-ին և ինչպես խարխլեցին բանակցություններն ու բերեցին պատերազմի: Հիմա նույն կերպ, «խաղաղության» մանդատով Արցախն են տեղավորում Ադրբեջանի կազմում: Դա չի կարելի թույլ տալ, որովհետև Հայաստանը հայտնվելու է թուրքի ոտքերի տակ: Տրորելու են անխնա:
Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղղակի երաշխավորը` իր գործողություններով ու քաղաքական պայքարով: Դա շուտով ավելի պարզ ու ցայտուն կլինի բոլորի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է դրոշը տնկել ՔՊ-ական պատգամավորի գլխին
- Դրոշը խորհրդանիշ է, բերեք, գլխիս տնկեք. ՔՊ-ական պատգամավոր
- Արմեն Աշոտյան. Մի դրոշից տեսա՞ք ինչ են լինում
- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը
- Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին