Իրավունք 14:35 12/04/2022 Հայաստան

«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողից ազգային պարկի տարածքում խոտհունձի իրականացման ոլորտում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա տնօրենի պաշտոնակատար հանդիսացած Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթաց¬քում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, Շիրակի մարզի Շաղիկ, Առափի, Ամասիա, Բերդաշեն գյուղերի մի քանի բնակչների, նախապես ձեռք բերված համաձայնություններով, թույլատրել է  ազգային պարկի տարածքում տարբեր չափերի՝ 10-ից մինչև 50 հա հողատարածքներում, առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, իրականացնել խոտհունձ: Ապօրինի խոտհունձը չկանխարգելելու դիմաց նա պահանջել է իրեն որպես կաշառք տալ այդ խոտհարքներից ստացված խոտի հակերի մի մասը, կամ նախապես պայմանավորված գումարը՝ 65000-ից մինչև 250000 ՀՀ դրամ չափով:

Ըստ դատախազության, ավելի ուշ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, խոտհունձ կատարած անձինք կաշառքի առարկա հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի գումարները մաս մաս, ամբողջությամբ, կամ ընդհանուր շուրջ 45500-ից մինչև 840.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր քանակության՝ 300-ից մինչև 1200 հատ խոտի հակերը հանձնել են Գ.Ա.-ին:

Առանձին դեպքերում կաշառքի գումարների մի մասի փոխարեն նա ստացել է առավելություններ, մասնավորապես այդ գումարների չստացված մասերի դիմաց նրա մատնանշած խոտհարքներում անձինք իրեն պատկանող տրանսպորտային միջոցով կատարել են խոտհունձ կամ մարվել են դրամական պարտավորություններ:

Բացի այդ Գ.Ա.-ն զբաղեցնելով ՊՈԱԿ տնօրենի տեղակալի պաշտոնը՝ 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոտհունձ իրականացնելու նպատակով համաձայնել է մի անձի վարձակալությամբ տրամադրել 20 հա խոտհարք: Սակայն վերջինիս հետ վարձակալության պայմանագիր չի կքնել, այլ ուղղակի դիտավորությամբ շահադիտական նպատակով, գույքային օգուտ ստանալու համար որպես վարձավճար փոխանցված ընդհանուր զգալի չափի 106.000 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 5 մլն դրամի չափով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել կաշառք տված 7 անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում  հավանության է արժանացել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
«Իշխանյանը, Սահակյանը, Ղուկասյանը, Մնացականյանը, Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, գաղափարական նվիրվածության պատճառով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}