Բաբկեն Հարությունյան. Մեկը հարցնի, թե ինչի խաբող լցակայանները մի քանի օրով չեք փակում
«Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է գազալցակայաններում սպառողներին խաբելու դեպքերի մասին.
««Գազի թանկացումը իմ վրա չի ազդում, մեկա ես հազար դրամի եմ լցնում» մեմը իր ակտուալությունը շարունակում է մեծացնել։ Վերջերս կրկին մեքենաների լիցքավորման գազը թանկացել է, բայց դա խնդրի միայն մի կողմն է, մյուսը` գազի քաշի մեջ խաբվելն է, որն էլ իր հերթին է քողարկված կերպով թանկացնում գազը։
Պարզվում է պետական վերահսկողություն իրականացված 8 գազալցակայաններից 6-ում հայտնաբերվել են խախտումներ և տուգանվել 5 մլն դրամով։ Ուշադրություն` 8-ից 6-ում, պատկերացնու՞մ ենք չէ, թե քանի հազար գազալցակայան կա մեր երկրում, և եթե ստուգումները կրեն համատարած բնույթ` ինչ խայտառակ պատկեր կստացվի, ի դեպ` նույնը կլինի նաև բենզալցակայանների դեպքում։
Պետությունը պետք է և պարտավոր է ներկայացնել այն բոլոր գազա և բենզալցակայանների անվանումներն ու հասցեները, որոնք խաբել և կողոպտել են հազարավոր քաղաքացիներին, որպեսզի և վարորդները զգուշանան կամ չօգտվեն իրենց խաբած լցակայաններից, իսկ մյուս լցակայաններն էլ չցանկանան ո՛չ հաճախորդ կորցնել, ո՛չ տուգանվել։
Երկրի ոչ բարով վարչապետը, երբ ժամանակին ԱԱԾ պետին հանձնարարում էր գազալցակայաններում ՀԴՄ խփելուն հետևել (ի պատասխան` հանձնարարությունը պասլատ արվեց սատանա բռնելու շարքին), երբ փոխում էր լիցքավորման ձևը( ճնշումով վաճառքից անցում կատարվեց քաշով վաճառքին), չէր մտածու՞մ հանձնարարեր, որ ստուգեին նաև լիցքավորման չափիչները, թե՞ Նիկոլին միայն փող հավաքելն է հետաքրքիր։
Այս տուգումները ևս ունենալու են «քյաբաբ առ քյաբաբի» ճակատագիրը և լցակայանները այդ 5 մլն դրամները մուծելու են և շարունակելու գերշահույթ ստանալը, իսկ վարորդները ուզած- չուզած բավարարվելու են ստուգումների մասին հնչեղ վերնագրերով։
Մեկը հարցնի, թե ինչի խաբող լցակայանները մի քանի օրով չեք փակում, վրաներն էլ չեք գրում, որ թերլցում են իրականացրել, թե՞ դա միայն ՀԴՄ չխփելու դեպքում եք անում, որ փող հավաքեք ու մսխեք»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ
- 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 12.8% գնաճ
- «Փաստ». Ամենօրյա գնաճի թեման կառավարությունն ամեն կերպ փորձում է գցել ֆինանսական հատվածի պատասխանատուների «գրպանը»
- Պետք է սովորենք ապրել առանց հնդկաձավար
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ «Ձեզ ո՞վ է ասում գնաճ ճնշեք»
- Կառավարությունը գների բարձրացման հետևանքները մեղմելու սոցիալական ծրագրեր չի իրականացնում
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին