Բացահայտվեց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ հանցավոր ստվերային համաձայնություն․ Գեղամ Մանուկյան
Աղավնո գյուղի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդկացություն են անցկացրել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գեղամ Մանուկյանը։
«Սովորաբար Տեղ գյուղի մոտի պահակակետով երբ անցում էինք, ոստիկաններն ուղղակի ողջունում և բարի ճանապարհ էին մաղթում, բայց այսօր, Արցախ ուղևորվելիս, առավոտյան մի տարօրինակ դեպքի հանդիպեցինք՝ սահմանապահ զորքերն անձնագրերն էին ստուգում, տվյալները գրառում՝ հաշվի չառնելով պատգամավորական մանդատը, ինչը տարօրինակ էր»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը հայտնեց, որ Աղավնո գյուղի մոտ հանդիպել են անթույլատրելի, նաև վտանգավոր իրավիճակի, երբ ռուս խաղաղապահների ձեռքում եղել են պատգամավորների անունով ցանկեր։
«Ռուս խաղաղապահները հայտարարեցին, որ մեր մուտքն Արցախի Հանրապետություն արգելված է, որևէ բացատրություն չունեին։ Տարբեր հեռախոսազանգերից, փորձերից հետո հստակ դարձավ մի բան՝ այսօր ուղղակի Արցախ գալու պատճառով շատ անակնկալ բացահայտվեց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ հանցավոր ստվերային համաձայնության մասին, որը սահմանափակում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև շատ քաղաքակական գործիչների երթևեկը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան