Գերմանիայի նախագահը հաստատել է՝ իրեն չեն ցանկանում տեսնել Կիևում
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաստատել է, որ իրեն չեն ցանկանում տեսնել Կիևում։
Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է հյուրընկալել Շտայնմայերին Կիևում՝ վերջին տարիներին Ռուսաստանի հետ ունեցած սերտ կապերի պատճառով։
«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մի քանի օր առաջ առաջարկել է, որ մենք Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահների հետ միասին մեկնենք Կիև՝ Ուկրաինայի հետ ընդհանուր եվրոպական համերաշխության ուժեղ ազդակ հայտնելու։ Ես պատրաստ էի դրան, բայց… Պետք է նշեմ, որ Կիևում դա անցանկալի էր», - Շտայնմայերին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինում հայտարարել են, որ Գերմանիան հասել է Կիևին զենքի մատակարարման սահմանաչափին
- Գերմանիայում ասել են, որ «ոչ մի դեպքում» չեն օգտագործելու զինված ուժերը Ուկրաինայում
- Գերմանիան մինչև 2022 թ-ի կեսերը երկու անգամ կկրճատի Ռուսաստանից նավթի ներկրումը
- Գերմանիայից հայտնում են, որ SWIFT-ից ՌԴ-ի անջատումը բացասաբար կանդրադառնա մարդասիրական ոլորտի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան