Գորիսի բնակչի սպանության համար մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր՝ ժամը 09:20-ին, Գորիսի քննչական բաժին է ներկայացել նույն քաղաքի 32-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: