ՔՊ-ականները կրկին «հուսադրող բան» են գտել գնաճում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին ներկայացրեց տնտեսական մի քանի ցուցանիշներ, որոնց համաձայն իրենց իշխանության ժամանակ ավելի շատ հարկ է հավաքագրվել, ավանդների ծավալներն են ավելացել։
Այնուհետև նա նշեց, որ Հայաստանում արձանագրվել է գնաճ։
«Այո, գնաճ կա։ Սա դարձրել են մատի փաթաթան և փորձում են ներկայացնել, թե գնաճը միայն Հայաստանին բնորոշ երևույթ է, կառավարության ոչ բավարար աշխատանքի շնորհիվ է, որ այդպիսի բարձր գնաճ է արձանագրվել։ Վերջես ՏՀԶԿ երկրներում միջին գնաճի տեմպն էին դիտարկել, պարզվել էր, որ 1990 թվականից ի վեր ամենաբարձր գնաճն է արձանագրված՝ միջինացված 7,7 տոկոս։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում գնաճը 7,4 տոկոսն էր, այսինքն ավելի քիչ, քան այդ երկրներում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա կրկնեց, որ Հայաստանում կա գնաճ, միաժամանակ ընդգծելով, որ այստեղ նույնպես կա հուսադրող բան. «Հայաստանում գնաճն աշխարհի երկրների մեծ մասի համեմատ բավականին ցածր է և համեմատության մեջ բավականին լավ վիճակում ենք մեկ գտնվում»։