Արցախում տեսածը Թագուհի Թովմասյանը պատմել է Սերգեյ Կոպիրկինին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շտապ ընդունելություն է ծնդրել Հայաստանում ՌԴ դեսպանից ու ներկայացրել Արցախում իր տեսածը։
Ընդդիմադիր պատգամավորը մանրամասնել է.
«Այս տարվա մարտի 22-ից գտնվում էի Արցախում, և երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Փառուխ համայնքի վրա՝ բռնի օկուպացնելով այն, այդ օրը ներքևի Խրամորթ համայնքում էինք։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից խնդրել էի շտապ ընդունելություն, որպեսզի ականատեսի աչքերով ներկայացնեմ այն իրավիճակը, որն առկա է Արցախում։ Երեկ հանդիպեցի դեսպանին։
Մանրամասն քննարկեցինք Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, տեղեկացրի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ՝ նույնիսկ ականանետեր Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի արդյունքում ունենք վիրավորներ, և որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքից։
Փոխադարձ արձանագրեցինք այն կարևոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից, սակայն ընդգծեցի, որ ազերի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում, և որ ադրբեջանական այդ սադրանքը առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը, ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել։
Խոսեցինք նաև Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն։
Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաև Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին
- Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Փառուխ Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Փառուխի մասին
- Մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում՝ պահելով թիկունքը
- Խրամորթը և Քարագլուխ բարձունքը պաշտպանող կամավորականները
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական հանցավոր գործողություններից տուժել են Խրամորթի և Փառուխի ավելի քան 400 անձինք
- Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին ու տարեց. Արտակ Բեգլարյան