Իրանը կմիանա տիեզերական ծառայություններ արտահանող երկրներին
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ առաջիկայում երկիրը կմիանա տարածաշրջանում և իսլամական երկրներում տիեզերական ծառայություններ արտահանող երկրներին, գրում է ParsToday-ը։
Երկուշաբթի օրը, հայտարարելով որ երկրի տեղեկատվական ցանցի նախագծի 70 տոկոսն իրականացվել է, անդրադառնալով տիեզերք ուղարկվող արբանյակներին, Իսա Զարեհփուրը նշել է. «Առաջիկայում Իրանը կմիանա 10 երկրներին, որոնք կառուցել և տեղական արբանյակակրով տիեզերք են ուղարկում արբանայակները»:
Վերջին տարիներին Իրանը շարունակական և արդյունավետ քայլեր է իրականացրել՝ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում: Տեղական արբանյակների տեիեզերք արձակումն այս առաջընթացի խորհրդանիշն է:
Ներկայումս իրանցի մասնագետները տիրապետում են տիեզերական տեխնոլոգիայի ամբողջական ցիկլին, որը ներառում է արբանյակի արձակման բազան, արձակման կայանը, կառավարման կայանը և արբանյակային տվյալների փոխանցման կայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան