ՄՕԿ-ը հաստատել է բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։
ՄՕԿ-ի հետ համատեղ մշակվել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը:
Օլիմպիական խաղերի ուղեգրերի որակավորման փուլերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կձգվեն մինչև 2024թ. մայիսի 31-ը: Վարկանիշային մրցումները տեղի կունենան չորս փուլով:
Համակարգը մշակելիս հաշվի են առնվել բազմաթիվ տեսակետներ և կարծիքներ։ Քննարկումները տևել են մի քանի ամիս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA / հավաստիացնում է, որ որակավորման համակարգը արդար կլինի և բոլոր մարզիկները հավասար հնարավորություներ կունենան օլիմպիական դառնալու համար:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է, որ վարկանիշային մրցումները մշակելիս սերտորեն համագործակցել են ՄՕԿ-ի սպորտ բաժնի, IBA-ի կոմիտեների, մայրցամաքային կոնֆեդերացիաների, մարզիկների և ազգային ֆեդերացիների հետ: