Դրոշը խորհրդանիշ է, բերեք, գլխիս տնկեք. ՔՊ-ական պատգամավոր
«Դրոշ տնկելով չի երկիր պահվում, երկիր պահվում է պահելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ դրոշը պետական խորհրդանիշ է, նա ասաց․ «Խորհրդանիշ է, բերեք, գլխիս տնկեք, խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե ամեն տեղ, որտեղ հասնում է»։
Նրա խոսքով, դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահում։
«Ձեր առաջ այն մարդն է կանգնած, ով երեք անգամ իր կյանքը դրել է այս երկրի համար, իսկ այդ դրոշ տնկողների 90 տոկոսը նույնիսկ մի անգամ ավոտմատ չի բռնել և փախել է։
ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ, ԱԺ ամբիոնը խոսելու, րկրի ցավերի մասին ասելու ու որոշումներ կայացնելու տեղ է։ Եթե ամեն մեկը վերցնի, բերի ու ինչ-որ իր մտքով անցնում է տնկի այնտեղ… Ամբիոնը դրոշի տե՞ղն էր։ եթե տեղը լիներ, մինչ այդ դրված կլիներ»,- ասաց Հակոբ Ասլանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթի ընթացքում Արցախի Հանրապետության դրոշն ամրացրեց ԱԺ ամբիոնին, այնուհետև ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այն պոկեց։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Մի դրոշից տեսա՞ք ինչ են լինում
- Առանց ընդդիմության՝ ՔՊ պատգամավորներն արդեն իրենց հեղինակած օրինագծերի քննարկման ժամանակ են լքում ԱԺ դահլիճը
- Իրենց խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր և տարածքային կորուստներ են լինում, քան 30 տարիների ընթացքում. Մամիջանյան
- Բաբկեն Հարությունյան. Մեկը հարցնի, թե ինչի խաբող լցակայանները մի քանի օրով չեք փակում
- Արսեն Բաբայան. Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է
- Մենք գնում ենք ժողովրդին կազմակերպելու և ոտքի հանելու ճանապարհով. Իշխան Սաղաթելյան
- «Ինչո՞ւ է Արցախի դրոշն այնպես ազդում իրենք իրենց իշխանությունն համարողների վրա՝ ոնց որ կարմիր կտորը ցլի վրա»
- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին