Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին:
Նա հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որի՝ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել, հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։
Հայկ Սարգսյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է զոհված զինծառայողների եղբայրներին ոչ թե զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայության, ինչին ինքը դեմ է։
«Այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք պարտադիր զինծառայությունից, որպեսզի իրենց ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները, նաև ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն, և որևէ իմաստ չեմ տեսնում նրանց երկու տարի տանել շտաբային ծառայության, որը ոչ երկրի անվտանգության ապահովման է միտված, ոչ էլ որևէ բան է տալու այս տղաներին», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հ.Սարգսյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքն առաջարկել է նշված անձանց 6 ամիս ժամկետով տանել պարտադիր զինծառայության, ինչին ևս դեմ է։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությանից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին
- Ես կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին