Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է դրոշը տնկել ՔՊ-ական պատգամավորի գլխին
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, գրում է.
«Ես պատրաստ եմ դրոշը տնկել այս գլխին։
Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը տնկել իր գլխին։
Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։
Հարգելի հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։
Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները պահպանելու համար դրանք ռոբոտների մեջ տեղադրելը՝ գուցեեւ օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։
Վստահ չեմ իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին