Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ շաբաթով հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից հայտնում են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վատառողջ լինելու պատճառով կրկին չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքը, համաձայն որի նախագահի բուժումը պետք է շարունակվի ևս 3-5 օր։
Դատավորը տեղեկացրեց նաև, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ, որը կքննարկվի հաջորդ նիստին։
Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Նույն մեղադրանքն առաջադրված է Արմեն Գևորգյանին, որն այդ ընթացքումզբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը
- Դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց
- Դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը թեստավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան