Սիսիանում բարձրացվեց Արցախի դրոշը
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քիչ առաջ Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների անդամների, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ բարձրացվեց Արցախի դրոշը:
«Շատ ուրախ ենք, որ դրոշը գտնվում է Սյունիքում։ Մեր Սիսիանի պարծանքն է»,- ասաց Սիսիանի տարեց բնակիչը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց․ «Արցախի դրոշը մեր ազատագրական պայքարի խորհրդանիշն է, որն այսօր վիրավոր է այս իշխանության ուղիղ մեղսակցությամբ։ Այն կարիք ունի հայոց պետականության և հայ ժողովրդի աջակցության»։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօվա խորհուրդը, ինչպես ՀՀ մյուս տարածքներում, այնպես էլ՝ Սիսիանում, Արցախի դրոշի բարձրացումն է:
«Սատար կանգնենք Արցախին: Ի սկզբանե մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության, կամ պետական, զորամասային մարտական դրոշը պատվի, արժանապատվության, փառքի խորհրդանիշ է և այն անցած ճանապարհի, որ միասնական տարել ենք մեր ողջ պատմության ընթացքում, հասել հաղթանակների»,- նշեց Օհանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ինչո՞ւ է Արցախի դրոշն այնպես ազդում իրենք իրենց իշխանությունն համարողների վրա՝ ոնց որ կարմիր կտորը ցլի վրա»
- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը
- Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում ևս բարձրացվեց Արցախի դրոշը
- Ինչու պղծեցին Արցախի դրոշը. Ստեփան Դանիելյան
- Իրենք երթով մոտենում էին դրոշին, որպեսզի երկրորդ անգամ վնասեին. Արցախի դրոշը պաշտպանողները
- Այս իշխանությունները հանգիստ են վերաբերում Արցախի դրոշը պղծող մարդկանց, բայց բանտ են նստեցնում Հայաստանի դրոշը բարձրացնողին
- Այս պահին Արցախի դրոշը ՀՀ դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում․ Գերասիմ Վարդանյան
- «Իշխանության կոկորդում է մնացել Արցախի դրոշն ու տեղադրումը»
- Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվել է Արցախի դրոշը
- Ոստիկանությունը սպասում է Արցախի դրոշի պղծման մասին ահազանգի
- Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան