Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի բողոքը
Վերաքննիչ դատարանն ապրիլի 7-ին ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա կայացրած՝ Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Դատարանը պարտավորեցրել է հերքել Մանթաշյանի ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունները՝ հրապարակելով հետևյալ տեքստը. «Ես՝ Նարեկ Նահապետի Մանթաշյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանից…»:
Ներողությանը հաջորդում է արված վիրավորական արտահայտությունների բառացի հերքումը: Դատարանը պարտավորեցրել է նաև տեքստը հրապարակել alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի alternativ.am կայքի՝ «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը:
Դատարանը վճռել է Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար, 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Վերաքննիչի ռուբիկմխիթարյաններին կոչ եմ անում մի փոքր մասնագիտական ինքնասիրության զգացում գտնեն իրենց մեջ
- Արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի․ փաստաբան
- Մանթաշյանը իր փաստաբանների հետ հեռախոսակապի հնարավորություն չունի
- Այսօր Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է
- Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ պաշտպան
- Փաստաբան. Նարեկ Մանթաշյանի կալանավորման որոշման դեմ 20 օր առաջ ներկայացված բողոքը չի մակագրվում
- Նարեկ Մանթաշյանին խոշտանգման հանցափաստով մենք իրավական ընթացակարգեր ենք նախաձեռնել. Ալեքսանդր Կոչուբաև
- ՔԿՀ-ն Նարեկ Մանթաշյանին չի տրամադրել ինսուլին, խոչընդոտել է մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն. փաստաբան
- Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
- Ի աջակցություն Նարեկ Մանթաշյանի դատարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա