
Փարուխում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Ադրբեջանական զինուժի կողմից Փարուխում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փուրուխ բնակավայրի տարածքում, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է։
Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի ներկայացուցիչների հետ, միջադեպը կարգավորել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։