101-ամյա կանադացին կշարունակի աշխատանքը Տորոնտոյի օդանավակայանում
Հեյզել Մըքքալիոնը, որը Միսիսաուգայի ամենաերկարակյաց քաղաքապետն է՝ 36 տարվա աշխատանքային ստաժով, համաձայնել է երեք տարով երկարաձգել պայմանագիրը՝ որպես Տորոնտոյի օդանավակայանների վարչության (GTAA) անդամ: Այդ մասին գրում է Torontovka-ն։
GTAA-ն այն կազմակերպությունն է, որը շահագործում է Տորոնտոյի Փիրսոն միջազգային օդանավակայանը:
Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան այս շաբաթ մամուլի հաղորդագրության մեջ ասել է, որ 101-ամյա մի կին վերանշանակվել է օդանավակայանի տնօրենների խորհրդում: Նա առաջին անգամ միացել է GTAA-ի խորհրդին 2017 թվականին:
«Ես ուրախ եմ, որ տիկին Մըքքալիոնը համաձայնել է շարունակել իր աշխատանքը Մեծ Տորոնտո օդանավակայանի վարչությունում»,- ասել է Ալգաբրան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան