Ճոյտը ցանկանում է Ցեղասպանության մասին իր չարաբաստիկ ֆիլմը ցուցադրել Ռուսաստանում. «Հրապարակ»
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր դիմումից մեկ շաբաթ անց դեռ պատասխան չի ստացել՝ կթույլատրե՞ն Ցեղասպանության մասին իր չարաբաստիկ ֆիլմը ցուցադրել Ռուսաստանում, թե՞ ոչ: Ռուս-թուրքական գործընթացները պատգամավորին հույս են ներշնչել, որ, առիթն օգտագործելով, կարող է «մեծ բեմ» բարձրացնել իր ֆիլմը, որը ՀՀ իշխանությունները թույլ չեն տվել ցուցադրել. գրել է «Հրապարակ»-ը:
Նա անցած ուրբաթ գրություն է ուղարկել ՌԴ դեսպանատուն՝ առաջարկելով ընդունելություն կազմակերպել, հետո ֆիլմի ցուցադրություն նախ դեսպանատանը, ապա՝ Ռուսաստանում: Նա կարծում է, որ եթե իսկապես ազնիվ նպատակներ ունեն մեր ռազմավարական դաշնակիցները և Պետդումայում էլ Ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ օրինագիծ են ուզում ընդունել, ուրեմն պետք է համաձայնեն:
Հակոբյանը երեկ չի պատասխանել «Հրապարակ»-ի հարցերին, թե ինչու չթույլատրեցին իր ֆիլմը ցուցադրել Հայաստանում, ասել է, որ լավ չի զգում՝ հիվանդանոցում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան