Եթե հապաղենք, կորցնելու ենք Արցախը, այնուհետև Հայաստանը. Վահե Հակոբյան
«Հապաղելու ժամանակ չկա։ Եթե հապաղենք, մենք կորցնելու ենք Արցախը, այնուհետև Հայաստանը»,- ԱԺ նիստերի դահիճը լքելուց հետո լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Աժ հերթական քառօրյայի սկզբում հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ։
Վ.Հակոբյանն ասաց, որ ունեն հստակ ծրագիր, թե ինչ են անելու Արցախում։ Ընդդիմադիր պատգամավորների Արցախ մեկնելու նպատակներից մեկը, ըստ նրա, այն է, որ արցախցին իրեն միայնակ, լքված չզգա։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ անդրադառնալով ընդդիմության՝ ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, ասաց. «Այս իշխանություններն իրենք են երկիրը տարել պատերազմի։ Դրանք հենց այնպես խոսքեր չեն, պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել համախմբելու հայ ժողովրդի ներուժը, պաշտպանելու Արցախը, ոչինչ չեն արել հետագայում պաշտպանելու Հայաստանի սահմանները։ Այսօր էլ բանակցային գործընթացում կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական խաբկանքի տակ»։
Նա մեջբերում արեց կառավարության ծրագրից, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիքը խաղաղությունն է։
Նրա գնահատմամբ, անգրագետ մի նախադասություն է, որովհետև խաղաղությունը չի կարող երաշխիք լինել, խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, իսկ երաշխիքները կարող են լինել ազգային ու միջազգային՝ բանակ, ուժային կառույցներ, համախմբածություն, տնտեսություն և խելացի արտաքին քաղաքականություն ու բանակցություններ։
«Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա բանակցողները պետք է փոխվեն, քանի որ պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են պարտադրանքի, թելադրանքի, ճնշման տակ։ Մենք այս քայլերով կարմիր գծերն ենք ընդգծում, որոնցից այն կողմ որևէ քայլ չի կարող լինել։
Հետնահանջով, ողորմություն խնդրելով խաղաղություն չեն ձևավորում, պահանջվում է ազգային և միջազգային երաշխիքներ, այսինքն պետք է վերականգնել բանակը, սակայն այս 1,5 տարում ոչինչ չեն արել, որպեսզի արագ տեմպերով ձևավորվի այդ անվտանգության համակարգը բանակի հետ միասին»,- ասաց Ս. Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի. Սեյրան Օհանյան
- Գուրգեն Արսենյանը պահանջեց Փաշինյանից սթափեցնել Արցախի ղեկավարությանը
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- «Ինչո՞ւ է Արցախի դրոշն այնպես ազդում իրենք իրենց իշխանությունն համարողների վրա՝ ոնց որ կարմիր կտորը ցլի վրա»
- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը
- Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին