ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից պոկեց Արցախի դրոշը
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո, ով նաև ԱԺ ամբիոնին տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը, ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա մոտենալով ամբիոնին՝ պոկեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշը։
«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել այն պարզ, դատարկ պոպուլիզմին, որով զբաղված է հիմա ընդդիմությունը։
Գալիս են այստեղ, պոպուլիստական ելույթներ են ունենում, թե իբրև իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարի այդ նույն բառերը գոչելով՝ ընդամենը հարստացրել են սեփական գրպաններն ու սեփական ընտանիքների գրպանները»,- ասաց Վ.Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան