Քաղաքական 10:21 12/04/2022

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ

Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան։ Սակայն ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները  հանդես եկան հայտարարություններով, որ չեն մասնակցելու այս քառօրյային ու քվեարկություններին և լքեցին նիստերի դահլիճը։

«Հայաստան» խմբակցության  ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի, Ադրբեջանի հակահայ  վարքագծով։ Նա նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից  այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։

«Մեզ համար սակարկելի չեն Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։

Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։

Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա–թուրքական օրակարգով։ Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Վտանգված է Արցախը։ Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,- հայտարարեց Ս. Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով, իրավիճակին ոչ  համարժեք է դրսևորում իրեն խորհրդարանական մեծամասնությունը, որը  իրական օրակարգերը ԱԺ-ում առաջնահերթորեն քննարկելու, լուծումներ  գտնելու փոխարեն բացարձակ ձեռնպահ  կեցվածք է ընդունում, մանավանդ երբ հարցը վերաբերում է Արցախին, կցված լինելով գործադիր  իշխանությանը՝ ապաքաղաքական է  դարձնում  քաղաքական թիվ մեկ ինստիտուտը՝ խորհրդարանը։

«Ելնելով ստեղծված  իրավիճակից, խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով  Ազգային ժողովի կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մեկնում ենք Արցախի Հանրապետություն և Հայաստանի սահմանամերձ մարզեր՝ լինելով մեր հայրենակիցների հետ անմիջական շփումների մեջ այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց Ս. Օհանյանը։

Այնուհետև նա Արցախի Հանրապետության դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնի վրա՝ նշելով՝ «պաշտպանելով Արցախը պաշտպանում ենք Հայաստանը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյային, մեկնելու է Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}