ԱԺ-ն օրենքով արգելեց հիմնադրամից հատուցում ստացող անձանց նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալ
ԱԺ ՔՊ պատգամավորներն առանց դեմ ձայների ընդունեցին 5 ժամում քննարկված 17 օրենքի նախագիծ և միջազգային պայմանագիր:
Այպիսով, ԱԺ-ն ընդունեց՝
- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը (երկորդ ընթերցմամբ),
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
- Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
- Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (կոդ 119, երկրորդ ընթերցմամբ),
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կոդ125 (երկրորդ ընթերցմամբ),
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
- «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
- «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ), («Հիմնադրամից հատուցում ստացող անձը հատուցում ստանալու ժամանակահատվածում մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով չի կարող ստանալ հաշմանդամության աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ) կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (կերակրողին կորցնելու դեպքում նպաստ»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ):
- «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ) նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի. Սեյրան Օհանյան
- Առանց ընդդիմության՝ ՔՊ պատգամավորներն արդեն իրենց հեղինակած օրինագծերի քննարկման ժամանակ են լքում ԱԺ դահլիճը
- ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազ դրամից 80 հազ դրամ բարձրացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան