12.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում ապրիլի 11-ին կատարվել է 2838 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 24 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 691 դեպք, որոնցից 410 365 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2025 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1680 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 301 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 003 171թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.04.2022. Կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 09.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 08.04.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
- 07.04.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել
- 06.04.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել
- 05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
- 02.04.2022. Կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
- 01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան