Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար
Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակել Արմեն Փամբուխչյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։
Հիշեցնենք, որ նա արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալն էր, այդ պաշտոնից ազատվել է երեկ։
Հիշեցնենք նաև, որ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, դատարանը բավարարել ր միջնորդությունը։
Քրեական օրենսգրքի 311 հոդվածը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, որը կատարվել է`
1) շորթմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Փամբուխչյանն ազատվել է պաշտոնից
- Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել. Միջնորդել են նրան կալանավորել
- Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան