Քաղաքական 18:57 12/04/2022 Հայաստան

Մոտավոր հաշվարկներով այս իշխանությունները մեզ 16 մլրդ դոլարի վնաս են տվել. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին և քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին:

«Սրանք ամենամեծ չարիքն են մեր ժողովրդի 5 հազար տարվա պատմության մեջ: Մենք պետք է դուրս գանք սրա դեմ պայքարի: Երբ Արևմտյան Հայսատանում ցեղասպանության էին ենթարկում մեր հայրենակիցներին, մարդիկ դուրս էին գալիս ազատագրական պայքարի: Հիմա մենք պետք է դուրս գանք ֆիդայական, գաղափարական պայքարի: Մենք պետք է ազատագրենք մեր ժողովրդին, մենք պարտավորություն ունենք:

Իմ հայրը եղել է առանցքային պետական գործիչ, նա պայքարել՝ երիտասարդ տարիքում մահացել է և ինձ հայրենիք է ժառանգել, ես էլ պարտավորություն ունեմ իմ որդուն հայրենիք ժառանգել: Սրանք ովքե՞ր են, որ խափանեն մեր ժողովրդի բնականոն, հավերժական ընթացքը: Սրանք ոչ հասարակական վստահություն ունեն, ոչ գաղափարների կրող են: Խեղճացել ընկել են թուրքի ոտքերի տակ, մեզ էլ հետներն են քարշ տալիս: Ոչ մի պարագայում: Սրանք դրել նսեմացնում են ամեն ինչ: 

60 հազարանոց բանակ ենք ունեցել 5 հազարը զոհվել են, ո՞ւր է մեր 55 հազարանոց բանակը: Արցախի տարածքում Պաշտպանության բանակի մասնակցությամբ մարտական գործողություններ են տեղի ունեցել, հայկական բանակը ո՞ւր է: Կա այդ բանակը, ուղղակի գտնվում է անկազմակերպ վիճակում: Այսօր Պապիկյանին նշանակել ես պաշտպանության նախարար, մեկ ամիս է ՀՀ ԶՈւ ղեկավար, տեղակալներ չի նշանակում: Սրանց վռնդելուց հետո մենք նորմալ ղեկավարություն պետք է ունենանք, որը հավաքի ձեռքը, նորմալ հրամանատարական կազմ ունենա, հայկական ոգին բարձրացնի: Կան էդ մարդիկ, 30 տարուց ավելի ծառայում են մեր բանակում, թողել են անտեր ու դուրս վիճակում, հետո էլ ասում են՝ մեր բանակը թույլ է: Դուք եք թույլը:

Չենք ասում՝ գնանք մարտական գործողությունների: Երբ որ դու ոգին բարձրացնում ես, հակակշիռ ես ստեղծում՝ խաղաղությունն այդ ժամանակ է լինում: Երբ դիմացինը տեսնում է, որ դու թույլ, անպաշտպան ես՝ օգտվում է դրանից: Դիմացինը պետք է տեսնի, որ քո մոտ կազմակերպվածություն կա, երկիրը կառավարվում է այլևս: Ճիշտ դիվանագիտություն ունեցի, բարեկամներ, աջակիցներ ունեցի, սա է պատերազմը զսպողը: Այսօր մի դաշնակից ունենք, դրել են դրա դեմ ինչ ասես անում են»:

Բրյուսելի տեղը գիտեիք, թող Բրյուսելը գար ձեր պատերազմը կանգնեցներ

Դիտարկելով իշխանությունների վարած արտաքին քաղաքական հիմնական գիծը՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Սահմանադրությամբ արտախորհրդարանական ուժերի համար ձևավորված է Հանրային խորհուրդ, բայց մեկ տարուց ավելի է նրա գործունեությունը դադարեցված է, ո՛չ խորհուրդ կա, ո՛չ խորհրդի նախագահ, ո՛չ նիստեր են անում: Սահմանադրական ձևաչափ է, հանրային կարծիքը լսելու ինստիտուցիոնալ մարմին: Նրանով ոչ մեկը չի զբաղվում, բայց ստեղծել է արտախորհրդարանական մարմին՝ բացառապես հակառուսական ուժերից: Մարդը առավոտը գնում է Երևանում ՌԴ դեսպանության դեմ հակառուսական ակցիա է անում, երեկոյան գալիս վարչապետի հետ քննարկում է ներքին և արտաքին քաղաքականության հարցեր:

Նայեք՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների շրջանում Հայաստանի երեք անվտանգային, արտաքին քաղաքականության ուղղության առանցքայի պաշտոնյաների՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Արմեն Գրիգորյանի հանդիպումների օրակարգերը: Այդ հանդիպումների գերակշիռ մասը հակառուսական է, նույն այս բրյուսելյան հանդիպումը: Բա Լավրովի դիտարկումն ինչումն էր: Ասում էր՝ ինչ փաստաթուղթ կա ստորագրված՝ եռակողմ է և մի կողմը Ռուսաստանն է: Հիմա դուք որտե՞ղ եք գնացել ճակատագրական հարցեր լուծելու: Բրյուսելի տեղը գիտեիք, թող Բրյուսելը գար ձեր պատերազմը կանգնեցներ: Այս մարդիկ մեր ամենամեծ դաշնակիցներին դարձնում են մեր թշնամիները, հանում են մեր դեմ, այն դեպքում, երբ նա բացի դարավոր բարեկամությունից, նաև առանցքային շահեր ունի այս տարածաշրջանում»:

Ավստրիայի վարչապետը հրաժարական էր տվել միայն նրա համար, որ մամուլում իր անվան հետ մի հոդված էր հրապարակվել

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը պատասխանեց Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ գործող իշանություններից շատ Արցախի համար ոչ մի իշխանություն չի արել:

«Իրենց պաշտոնավարման ժամանակ միայն բանակի տեխնիկական կորուստը կազմում է 4 մլրդ դոլար, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքներինը՝ 5 մլրդ դոլար, արտաքին պարտքն էլ ավելացել է 5 մլրդ դոլարով: Տնտեսական հաշվարկները, գնաճը մի կողմ դրած, մոտավոր հաշվարկներով այս իշխանությունները մեզ 16 մլրդ դոլարի վնաս են տվել:

Իրենս ասած այն ամեն մի դղյակը 1 մլն դոլար է և 16 միլիարդը բաժանեք դղյակների գնին և պատկերացրեք, թե դղյակներով կառուցված քանի քաղաքաներ են սրանք կորցրել: Լյուքսեմբուրգ են կործանել, սրանք, իրենք եթե չլինեին Հայաստանը կարող էր Լյուքսեմբուրգ լինել: Մեր ժողովրդի պատմության ամենամեծ թալանչիներն են: Նման վնաս, նման թալան մեր ժողովրդի պատմության ընթացքում ոչ ոք չի տվել:

Մեկ օր շուտ պետք է սրանց վռնդել իշխանությունից: Այլապես սրանք իրենց մնալը համարում են ցինիկ լինելու իրավունք և կարող են ցինիզմի դիրքերից ինչ ուզեն ասեն: Նրանք մտածում են, որ եթե այսքան բանը արել են, ուրեմն կան, գոյություն ունեն, պաշտոն են զբաղեցնում: Իսկ Ավստրիայի վարչապետը հրաժարական էր տվել միայն նրա համար, որ մամուլում իր անվան հետ մի հոդված էր հրապարակվել»,- հայտարարեց Ղազարյանը:

Այս իշխանությանը պետք է հաղթահարել ինքնապաշտպանական պայքարով, ինչպես ժամանակին կազմակերպվել է Սասունում, Մուսալեռում

Բանախոսը դիմեց  ՀՀ քաղաքացիներին՝ ասելով. «Երբ մենք մեր պետության, ժողովրդի ամենաբախտորոշ ժամանակահատվածում ենք և երբ ամեն օրը պատասխանատու որոշումներ է ենթադրում, դու թողնես, որ երկիրդ ղեկավարի մի պատահական արկածախնդի՞ր, որն իր հայտարարություններ-գործողություններ համադրությամբ ակնհայտորեն սպասարկում է ադրբեջանաթուրքական շահերը: Հիմա այն անում է գիտակցված, թե, ինչպես իր կողմնակիցներն են ասում, խելքը չի հասնում, կարևոր չէ: Փաստ է, և, եթե գիտակցված է անում, կամ չհասկանալով, միևնույնն է՝ պետք է խափանել այն: Այս իշխանությանը պետք է հաղթահարել ինքնապաշտպանական պայքարով, ինչպես ժամանակին կազմակերպվել է Սասունում, Մուսալեռում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}