Թուրքմենստանում բոտեքսի դիմած կանանց կտուգանեն
Թուրքմենստանում այս օրերին ոստիկանության աշխատակիցները շրջում են Բայրամալի քաղաքի գեղեցկության սրահներով ու տեղեկացնում կանանց ու աղջիկների համար նախատեսված կոսմետիկ մի քանի ծառայությունների համար գործող արգելքի մասին։ Սահմանված կանոնին չհետևելու համար գեղեցկության սրահների սեփականատերերիկն սպառնում է խոշոր տուգանք և 15 օրվա կալանք։
Թուրքմենստանում արգելված է բոտեքս, կնճիռների հարթեցում, թարթիչների տեղադրում, շուրթերի մեծացում, արհեստական եղունգների տեղադրում։
«Ազատություն» ռադիոկայանի Թուրքմենստանի ծառայության հետ զրույցում գեղեցկության սրահների սեփականատերերը բողոքել են, ոստիկանության աշխատակիցները չեն ներկայացնում արգելքը հավաստող իրավական որևէ ակտ, պատճառներն էլ չեն բացատրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան