Իրենց խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր և տարածքային կորուստներ են լինում, քան 30 տարիների ընթացքում. Մամիջանյան
«Այն ժամանակ, երբ Արցախի անվտանգության հարցը մեր պատասխանատվության տակ էր, կարելի էր և Ղազանչեցոց գնալ և անվտանգ Սյունիքով անցնել և ամբողջ Արցախով մեր հայրենակիցներն ազատորեն շրջում էին»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ աաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նկատեց, որ այս պահին ավելի հեշտ է խոսել փաստերով, քան արյունալի փաստերով:
Անդրադառնալով ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավորների այն արտահայտությանը, թե Արցախ այցելելով ընդդիմությունը վտանգում է արցախցիներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց. «Ցավալի է, որ Հայաստանի՝ իբր իշխող խմբակցության պատգամավորները նույնպես միացել են բոյկոտին: Իրենց իրական բոյկոտն է՝ չայցելել Արցախ՝ բոյկոտելով Արցախի Հանրապետությունը և միայնակ թողնել Արցախը: Մենք միայնակ Արցախը չենք թողնում, այն մեր հայրենիքն է և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախը երբեք չհայտնվի Ադրբեջանի կազմում»:
Հայտարարելով, որ Արցախի դրոշը դարձավ Հայաստանի արժանապատվութունը վերադարձնելու շարժման սիմվոլը՝ Մամիջանյանն ասաց. «Այն խունտան, որը դեմ քվեարկեց, որպեսզի ՀՀ ԱԺ-ում լինի Արցախի հարցերով հանձնաժողով, պետք է, որ նեղվեր Արցախի դրոշի համար»:
Նա բացատրեց, որ Արցախի դրոշը, ոչ թե պայքարի նպատակ է, այլ սիմվոլ. «Թող իրենք մտածեն, թե ինչպիսի Հայաստան են կառուցել, որ այնտեղ Արցախի դրոշի տեղադրումը կարող է գնահատվել ձեռքբերում: Արցախը վտանգվում է ՔՊ-ականների գոյությամբ, իշխանության մոտ իրենց լինելով, երբ իրենց, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր, գերիներ և տարծքային կորուստներ են լինում, քան մինչ այդ՝ 30 տարիների ընթացքում»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- Մենք գնում ենք ժողովրդին կազմակերպելու և ոտքի հանելու ճանապարհով. Իշխան Սաղաթելյան
- ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազ դրամից 80 հազ դրամ բարձրացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
- Սեյրան Օհանյան. Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան