Եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախի Հանրապետություն ռուս խաղաղապահներն են արգելել։ Իշխան Սաղաթելյանի հրապարակած լուսանկարում հստակ երևում է՝ պատգամավորների անուններով ցուցակը ռուս զինվորականի ձեռքում է։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞վ է նման հրահանգ տվել ռուս խաղաղապահներին։
Գործնականում՝ ով ասես կարող է լինել։ Ասենք Ալիևը։ Ադրբեջանական ողջ մամուլն այսօր առավոտյան հեղեղված էր նման պահանջով։ Դա նաև Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է՝ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է մուտք գործի Արցախ։ Դրա համար էլ կապիտուլյանտների այս իշխանությունը կիլոմետրերով իրեն հեռու է պահում Արցախից։
Դա կարող է նաև Փաշինյանի որոշումը լինել։ Համենայն դեպս, տրամաբանական է ենթարկել, որ այս անգամ հենց այդպես էլ եղել է, որովհետև հակառակ պարագայում մեկ այլ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ռուս խաղաղապահներին Արցախ այցելող պատգամավորների անվանացանկը։
Հնարավոր է նաև, որ Ալիևի պահանջով Նիկոլն է արել։
Հիմա ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է այս որոշման հեղինակը։ Ռուսնե՞րը։ Ուրեմն ի՞նչ հիմքով։ Իսկ եթե ռուսները չեն, ապա ու՞մ պատվերն են նրանք կատարել։ Իսկ էլ ի՞նչ պատվեր կարող են կատարել…
Խորհրդարանական ընդդիմությունը լուրջ ջրբաժանի առջև է կանգնած հիմա։ Սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Եթե ինձ հարցնեք, ապա կարծում եմ, որ շատ լավ շանս է հարցը «մինչև վարդապետի խազ» հասցնելու համար։ Իսկ եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ խաղաղապահները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ
- Գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի հրահանգները. Ստամբուլյան
- Մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող. «Հայաստան» դաշինք
- Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հետ համաձայնությամբ փակել է Արցախ մուտքը. Վարուժան Գեղամյան
- Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս՝ պիտի ոտքի կանգնես. Մամիջանյան
- Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է. Ղազինյան
- Բացահայտվեց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ հանցավոր ստվերային համաձայնություն․ Գեղամ Մանուկյան
- Մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում. Իշխան Սաղաթելյան
- Գեղամ Նազարյան. Գործ ունենք վախերով առաջնորդվող քաղաքական թիմի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան