Նաիրա Զոհրաբյան. Փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամաբ ահազանգել է սաստկացող գնաճի մասին։
Նա գրում է.
«Ես իհարկե հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինը արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաև, որ արած լինեն աստղագուշակ տիկին Լյուսյայի հայտնաբերած երկու վհուկները, բայց, ամեն դեպքում, տեղեկացված լինելը պաշտպանում է անսպասելի անաֆիլակտիկ շոկից։
Ուստի տեղադրում եմ 2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։
և այսպես՝
հաց և հացամթերք՝ թանկացել է 10%,
սուրճ՝ թանկացել է 13-15 %
ծխախոտ՝ թանկացել է 10%
բուսական յուղը թանկացել է 48-52%
շաքարավազը թանկացել է 50%
կաթնամթերքը թանկացել է 25%
միրգը թանկացել է 25-30%
բանջարեղենը թանկացել է 10-15%
սխտոր թանկացել է 100%
խառը կանաչին թանկացել է 60-70%
ալյուրը թանկացել է 12,5%
խմիչքը 10-13%
ոչ պարենային ապրանքները թանկացել են 15-20%:
Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։
Սրան գումարում ենք գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կոմունալ վճարների շռնդալից թանկացումը, ու հայկական երազանքի իդիլիան դառնում է ֆուլ կատարյալ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազ դրամից 80 հազ դրամ բարձրացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
- 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 12.8% գնաճ
- «Փաստ». Ամենօրյա գնաճի թեման կառավարությունն ամեն կերպ փորձում է գցել ֆինանսական հատվածի պատասխանատուների «գրպանը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին