Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն
Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչական գործողություն։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Newsweek պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին։
«Հարձակումը Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, որի հետևանքով մի քանի մարդ Է տուժել, հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նույն տվյալների համաձայն՝ կասկածյալը սևամորթ տղամարդ է: «Երբ նա գնացք էր մտնում, վեճ է սկսվել, որին հաջորդել է պայթունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Նյու Յորքի ոստիկանությունից «ՌԻԱ Նովոստի»-ին չեն հաստատել, որ դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչություն: «Ես չեմ կարող հաստատել դա, հետաքննությունը դեռ շարունակվում է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած կրակոցներից հետո 13 մարդու բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, 5-ը վիրավորվել են հրազենից, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հնարավոր է, որ դեպքի վայրում ծխային ռումբ է պայթել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին