ՊԵԿ. Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում խնդիրներ կան
Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով:
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար, և միաժամանակ հայտնում, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան