ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազ դրամից 80 հազ դրամ բարձրացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
Ազգային ժողովն այսօր հերթական նստաշրջանի անդրանիկ նիստը սկսեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում արձանագրված գնաճը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ ՔՊ պատգամավորների դեմ քվեարկությամբ մերժեց էր նախագիծը:
ԱԺ այսօրվա նիստում օրենքի հեղինակ Աղվան Վարդանյանը չցանկացավ հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալ՝ նախօրոք իմանալով քվեարկության բացասական ելքը:
Հարակից ելույթից հրաժարվեց նաև մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ պատգամավորը և խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց նվազագույն աշխատավրձը 80 հազար դրամ հասցնելու մասին ընդդիմության նախագիծը նստաշրջանի օրակարգ մտցնելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք աղքատության որոշակի մակարդակ նաև աշխատող քաղաքացիների շրջանում. Աղվան Վարդանյան
- ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին