Թուրքիան ուզում է ձերբակալել Էրդողանին «հիվանդացրած» լողորդին
Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, թեմային մերժողական արձագանք է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հանցակազմ չկա, նա Էրդողանի հասցեին ոչ սպառնալիք է հնչեցրել, ոչ բռնության կոչ:
Այս տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի լրագրող Նևշին Մենգյուն Twitter-ում:
Թուրքական կայքերը գրում են, որ եթե ԱՄՆ-ի արդարադատության նախարարության արձագանքն այլ լիներ, ապա հնարավոր կլիներ լողորդին արտահանձնելու հարցը բերել օրակարգ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան