Առանց ընդդիմության՝ ՔՊ պատգամավորներն արդեն իրենց հեղինակած օրինագծերի քննարկման ժամանակ են լքում ԱԺ դահլիճը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն օգտվելով ընդդիմադիր պատգամավորների բացակայությունից, գրեթե առանց ելույթների և հարցերի, կայծակնային արագությամբ իրականացնում են ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերի ընդունման գործընթացը:
Քննարկման իմիտացիա անելու համար ՔՊ-ական պատգամավորները ԱԺ դահլիճում օրենքի նախագծի հեղինակներին ուղղում են այն նույն հարցերը, որոնք հնչեցրել էին գլխադասային հանձնաժողովի նիստում և ստացել սպառիչ պատասխաններ, իսկ պատասխանող կողմն էլ նույն էնտուզիազմով կրկնում է նույն հիմնավորումները, որոնք տվել էր նույն ՔՊ պատգամավորներին հանձնաժողովում կազմակերպված քննակման ժամանակ:
Առանց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների մասնակցությանԱԺ աշխատանքներն այնպիսի աբսուրդային ընթացք են ստացել, որ անգամ օրինագծերի հեղինակները լքում են ԱԺ դահլիճն իրենց ներկայացրած նախագծերի քննարկման ժամանակ: Մասնավորապես՝ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացրած Վաղարշակ Հակոբյանն օրինագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթ չունեցով, քանի որ ԱԺ դահլիճում չէր և նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր նախագծի քննարկումն ավարտված համարել:
Հարակից հրապարակումներ`
- Իրենց խաղաղության դարաշրջանի արշալույսին ավելի շատ զոհեր և տարածքային կորուստներ են լինում, քան 30 տարիների ընթացքում. Մամիջանյան
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- Մենք գնում ենք ժողովրդին կազմակերպելու և ոտքի հանելու ճանապարհով. Իշխան Սաղաթելյան
- ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազ դրամից 80 հազ դրամ բարձրացնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
- Սեյրան Օհանյան. Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին