Սպասվում է անձրև, թաց ձյուն և ձնախառն անձրև
Հայաստանի տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-8 մ/վրկ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ, 13-ին` 18-23 մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մարզերում և Երևանում քամին վնասել է տանիքներ, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ
- Նոր-Նորքում շենքի տանիքը պոկվել է և ընկել բակում կայանված մեքենաների վրա
- ԱԻՆ զգուշացումը. Այսօր սպասվում են ուժեղ քամիներ