Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գիծը չի գործում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգում երեկ առաջացած տեխնիկական խնդիրները մասնակի վերացվել են։ Այս մասին հայտնում են ծառայությունից ու մանրամասնում, որ քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ, կատարողական վարույթներով կատարել անհրաժեշտ վճարումներ Ծառայության վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում, պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ» հարթակով, վճարահաշվարկային տերմինալների և բանկերի միջոցով։
Հասանելի է նաև www.ajurd.am կայքը։ Առայժմ չեն գործում Ծառայության թեժ գիծն ու բաժինների հեռախոսահամարները։
«Տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-նշում են ծառայությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան