«Ժողովուրդ». Ինչպիսին է Հայաստանի միգրացիոն պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2020 թվականին» փաստաթուղթը: Ըստ այդմ՝ 2015-2020թթ. ընթացքում, ընդհանուր հաշվով, միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված են եղել տնային տնտեսությունների 218.400 անդամներ։ Նրանցից շուրջ 92.300 մարդ մեկնել են իրենց բնակավայրերից և չեն վերադարձել, տնային տնտեսությունների 90.700 անդամներ վերադարձել են մեկնումներից, իսկ 35.400 հազար մարդ եղել են տվյալ բնակավայր նոր ժամանածներ։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 38 հազար 500 մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։ Պարզվում է, որ մեկնածների ավելի քան 54.9 տոկոսը, վերադարձածների՝ 75.9 տոկոսն աշխատել է շինարարության ոլորտում։ Մեկնել են տարեսկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, վերադարձել՝ տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ի դեպ, նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք, որոնց մեծ մասը ժամանել է Ռուսաստանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան